Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Որևէ մեկը չի կասկածում, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պարտադրանքով է փաթաթված մեր վզին

ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանն այն կարծիքին է, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցության հայտարարությունը եթե ոմանց համար ամպրոպ էր պարզ երկնքում, իր համար տրամաբանական շարունակությունն էր 1997-ին ծավալված գործունեության:

«Ինձ համար՝ որպես գործչի, այս 16 տարին անտեղի կորսված տարիներ են, 6-7 տարվա ընթացքում 6-7 հարյուր հազար արտագաղթածներին ավելացավ ևս 1 միլիոն մարդ»,- ասաց Աղասի Արշակյանը:

Նա նշեց, որ որևէ մեկն իրեն չի կարող երբևէ մեղադրել Սերժ Սարգսյանին գովելու կամ հաճոյանալու համար, բայց արտաքին քաղաքականության մեջ վերջին 16 տարվա ընթացքում ամենաշրջահայաց որոշումն էր եղած իրավիճակում:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, սակայն, Աղասի Արշակյանի հետ համամիտ չէ: Նա ցավով նկատեց, որ իր համար գերծիծաղելի է Աղասի Արշակյանի նման մոտեցումը, և ինքը ցավում է, որ շատ գործիչներ այդպես էլ չեն հասկանում իրական անկախությունը:

Նա նշեց, որ անկախությունը որոշումներ ընդունելու անկախությունն է, անկախությունը ինքնուրույն ընտրելու անկախությունն է: Ռեալ անկախությունը, ըստ նրա, առաջին հերթին ինքնուրույն որոշումներ ընդունելու անկախությունն է: Երկրորդ՝ հաշվի առնելով շրջապատը՝ արդյունավետ որոշումներ ընդունելու անկախություն է, իսկ հիմա հայաստանը զրկված է որոշումներ ընդունելի անկախությունից:

«Որևէ մեկը չի կասկածում, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պարտադրանքով է փաթաթված մեր վզին: Եվ այդ պարտադրման մեջ մի խնդիր կա՝ ինչ էիք մտածում, բարձրաստիճան գործիչներ, երբ երկրի բաշխիչ ցանցը Ռուսաստանին էիք տալիս, երբ մեր հեռահաղորդակցության համակարգը տրամադրում էիք Ռուսաստանին: Դրա համար պետք է պատասխան տայիք, այո՛, պատասխան տվեցի՞ք»,- ասաց Արշակ Սադոյանը:

Նա նշեց, որ պետք է հասկանալ մի բան՝ անկախության կորուստը, անկախության գնով զիջումները նույնն է, որ պարտադրեն՝ ում հետ ամուսանալ, ինչ ուտել, ինչ շոր հագնել, և հիմա մեր պետությանը փորձում են պարտադրել: Ըստ նրա՝ անկախությունը սրբություն է, որը պետք է պաշտպանել, անկախության համար պետք է ամեն ձևով պայքարել, Անկախության օրը պետք է տոնենք՝ անկախ ամեն ինչից, բայց դեռ անկախ պետություն ենք, որտեղ սարսափելի սխալ, անընդունելի որոշում էր սեպտեմբերի 3-ին կատարվածը: Միակ մխիթարությունը, ըստ նրա, այն էր, որ պարտադրված էր, այլ ճանապարհ չկար, քանի որ ժամանակին զիջել ենք ամեն ինչ՝ անվտանգությունը, հեռահաղորդակցությունը:

Աղասի Արշակյանը հակադարձեց, որ անկախությունը ո՛չ ծնող է, ո՛չ երեխա, այն սրբություն անվանելը սխալ է: Արշակ Սադոյանը հավելեց՝ անկախությունը գիտակցություն է: Աղասի Արաշակյանն էլ նկատեց, որ ցանկացած երկրի անկախություն տվյալ երկրի անկախ տնտեսության, ազատ կապի և ազատ քաղաքացիների հանրագումարն է:

Արշակ Սադոյանը նշեց, որ մեր պետությունն դեռ անկախ է, բայց դա չի նշանակում, որ մեր երկրում ճիշտ որոշումներ են ընդունվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում