Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկիրը պատուհասած «Մանուել» փոթորկի հետևանքով բազմաթիվ անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:








































