Լոնդոնի «Չելսի»-ի 18-ամյա պաշտպան Նատանիել Շալոբան մինչև 2014թ. հունվարի 15-ը վարձավճարով հանդես է գալու «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ում:
Շալոբան նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Ուոթֆորդ»-ում և խաղային նկատելի առաջընթաց գրանցել իտալացի մասնագետ Ջանֆրանկո Ձոլայի գլխավորությամբ:
18-ամյա ֆուտբոլիստը 42 խաղ է անցկացրել «Ուոթֆորդ»-ի կազմում՝ խփելով մի շարք կարևոր գոլեր, այդ թվում և հիանալի գոլը՝ «Լեսթեր Սիթի»-ի դարպասը:
Նա նաև ճանաչվել է ֆուտբոլային լիգայի ապրիլ ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:







































