«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայում վերջին մրցաշրջանն է անցկացնում կատալոնական ակումբի կազմում: Իսպանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ ցանկանում է մրցաշարի հաղթող դառնալ:
«Մեծ ցանկություն ունեմ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալ, քանի որ «Բարսելոնա»-ի կազմում մրցաշարի մասնակից եմ վերջին անգամ»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` 2013/14 թվականների մրցաշրջանից առաջ Վալդեսը հայտնել է, որ պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտից հետո:





































