Պերուում հայտնվել է YouTube-ի նոր աստղ. հարյուր հազարավոր like-եր ու դիտումներ է գրանցել Բյուֆ մականունով սքեյթբորդիստ շան տեսանյութը:
Ձանձրալի զբոսանքների փոխարեն շունը գերադասում է սահել տախտակով:
Տերը, որը սովորեցնում է իր կենդանուն շատ հնարքներ, որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա: Մոտ ապագայում նա պատրաստվում է սքեյթբորդինգի դպրոց բացել չորքոտանիների համար ու ստացված գումարներն ուղղել կորած կենդանիների որոնման գործին՝ հայտնում է «Ռոսիա-24»-ը:











































