![](https://www.1in.am/assets/uploads/2017/06/895058.jpg)
Հայաստանի կառավարությունը ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից: «2017 թվականի համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է շուրջ 252 մլն 281 հազար դրամի ծրագիր, որից հիմնադրամին արդեն հատկացվել է 108 մլն 250 հազար դրամը։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար հիմնադրամին պետք է հատկացվի 144 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանի խոսքով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը: