Բրազիլիայում անցկացվել է մերկ բողոքի ակցիա, սակայն այս անգամ մասնակիցները FEMEN-ի ակտիվիստները չեն: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Երկրում գլոբալ հասարակական «Ավաազ» կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հարցերի լայն շրջանակին նվիրված սոցիալ-քաղաքական արշավների կազմակերպմամբ, բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Ազգային կոնգրեսում գաղտնի քվեարկության:
Ցույցի մասնակիցներն իրենց մերկ մարմինը ծածկել են միայն կարգախոսների ցուցանակներով:









































