«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի վարքը: Ինչպես հայտնի է, նախկին թիմերում հարձակվողը հաճախ է խնդիրներ ունեցել` կապված կարգապահության և վարքի հետ:
«Բալոտելին լավ է զգում, նա գոհ է: Չեմ ցանկանում խոսել նրա վարքի մասին, սակայն կարծում եմ` Մարիոն սկսել է լավ դրսևորել իրեն` խաղադաշտում և նրա սահմաններից դուրս:
Այժմ Բալոտելին խաղում է իր մանկության երազանքի թիմում: Հավանաբար, սա է նրա մոտ կատարվող փոփոխությունների պատճառը: Դա բնավորության հարց է»,- Գալիանիին մեջբերում է Football Italia-ն:








































