Սիրիական կառավարությունը կարծում է, որ հակամարտող կողմերից ոչ մեկը բավարար ուժեղ չէ՝ հաղթելու համար, և պատերազմական վիճակը հայտնվել է փակուղում՝ գրում է The Guardian-ը: Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը հարցազրույցում ասել է, որ Ժնևյան համաժողովի ժամանակ Ասադը կրակի դադարեցման կոչ կանի:
«Մեր առաջարկը նշանակում է արտաքին միջամտության ավարտ, կրակի դադարեցում և խաղաղ քաղաքական գործընթացի մեկնարկ՝ այնպես, որ սիրիացի ժողովուրդը կարողանա ինքնորոշման հասնել ժողովրդավարական ուղով»,- հայտարարել է Ջամիլը:
Սիրիական ընդդիմության առաջնորդը նախկինում հրաժարվում էր բանակցությունների գնալ, քանի դեռ նախագահ Ասադը հրաժարական չի տվել:
Փոխվարչապետը նշել է, որ հակամարտության երկու տարիներին զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ սիրիական տնտեսությունը կրել է աղետալի կորուստներ՝ շուրջ 100 մլրդ դոլարի, ինչը համարժեք է երկու տարվա նորմալ արտադրության շահույթին:








































