Փարիզում կայացել են Victoria’s Secret սուրբծննդյան արշավի նկարահանումները: Այս գովազդային արշավը ձմեռային սեզոնի ամենասպասված միջոցառումն է, որը զարմացնում է իր շքեղությամբ և գեղեցկությամբ, առաջին հերթին՝ «հրեշտակների» գեղեցկությամբ, հաղորդում է spletnik,ru-ն:
Այս տարի գովազդի հերսուհիներն են դարձել Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Կառլի Կլոսը, Բեխատի Պրինսլուն և Լիլի Օլդրիջը: Պապարացիները հենց նրանց են լուսանկարել նկարահանումների ժամանակ, որը տևել է մի ամբողջ գշեր:
Ընդմիջման ընթացքում աղջիկները ծածկոցով են փաթաթվել, տաք սուրճ են խմել և կիսվել են իրենց բլոգների լուսանկարներով:
Հայտնի է, որ հենց հաջորդ օրը նրանք լքել են Փարիզը` մեկնելով Միլան, որտեղ այժմ ընթանում է Նորաձևության շաբաթ:








































