A’Studio խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան, ով վերջերս է ամուսնացել գործարար Լև Գեյխմանի հետ, 7Дней.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Մաքսիմ Գալկինի շնորհիվ է ամուսնացել:
«Սկզբում մենք չէինք ծրագրում գրանցել մեր հարաբերությունները: Ես ու Լևը միասին ենք արդեն 4 տարի, այնպես որ առանց կնիքների էլ մենք մեզ լավ էինք զգում: Ամեն ինչ պատահական ստացվեց: Մաքսիմ Գալկինի ծննդյան տոնին բոլոր հյուրերն ինձ հարցնում էին, թե ինչու մինչև այժմ հարսանիք չենք արել: Ես մտածեցի և կատակով նրանց ասացի, որ կարող են նշանակել իմ հարսանիքի օրը, եթե այդքան շատ են ցանկանում մասնակցել ամուսնական արարողությանը: Արդյունքում նրանք ընտրեցին սեպտեմբերի 9-ը՝ երկուշաբթի օրը, որպեսզի բոլոր իմ ընկերները համերգներից ազատ լինեն: Իսկ այդ օրը իմ ծննդյան օրն էլ է: Ավելի լավ: Երկու տոն միասին նշեցինք»,- պատմել է Քեթին:
Հիշեցնենք, որ Քեթի Տոպուրիան և Լև Գեյխմանը օրինականացրել ե իրենց հարաբերությունները սեպտեմբերի 7-ին, իսկ սեպտեմբերի 9-ին կայացել է նրանց հարսանյաց հանդեսը, որին մասնակցել են Ալսուն, Վալերիան, Սերգեյ Լազարևը, Վլադ Լիսովեցը, Իննա Մալիկովան և ռուսական շոու-բիզնեսի շատ այլ հայտնի դեմքեր:












































