Չնայած աշուն է՝ կալիֆոռնիական Beach Bunny ապրանքանիշը ներկայացրել է լողազգեստների նոր հավաքածու: Լողազգեստների մշակմանը մասնակցել է նաև Իրինա Շեյքը, ով հանրությանը ցուցադրել է դրանք, հաղորդում է starslife.ru-ն:
Սուպերմոդելը հիանալի տեսք ունի լողազգեստով, սակայն բրիտանական մամուլը կատակել է` գրելով, որ «դեռևս պետք է տեսնել, արդյոք լողազգեստները այդքան լավ տեսք կունենա՞ն, եթե դրանք կրեն տեղի հանգստի կենտրոն այցելելիս կամ մեկաստղանի հյուրանոցի լողավազանում»:
Իրինայի ֆոտոշարքն իրականացվել է Բելիզում` սպիտակ ավազի և կապույտ ծովի ֆոնին:
«Միշտ էլ հաճույք է դիզայն մշակել լողազգեստների համար, հատկապես՝ Beach Bunny-ի, քանի որ նախ և առաջ զգում եմ, որ նրանք իմ ընտանիքն են»,- ասել է Շեյքը:









































