«Մոնակո»-ի փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտնել է, որ իր ակումբը չի հավակնի Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերմանը:
«Լավ եմ ճանաչում Ռոնալդուին: Գարնանը նա անգամ մարզաշապիկ է նվիրել ինձ: Երբ նա բանակցում էր «Ռեալ»-ի հետ, մենք արդեն գնում էինք Ֆալկաոյի տրանսֆերը: Հնարավոր չէ միաժամանակ ձեռք բերել Ֆալկաոյի և Ռոնալդուի իրավունքները:
Իհարկե, ես կցանկանայի թիմում տեսնել Ռոնալդուին, բայց պետք է համեստ լինել: Չենք պատրաստվում շարունակել մեծ գումարներ ծախսել»,- ասել է Վասիլևը:







































