ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված 54 միությունները համաձայնել են աշխարհի 2022 թվականի առաջնությունը ձմռանն անցկացնելու գաղափարին: Եվրոպական կազմակերպությունները գիտակցում են, որ Քաթարում ամռան տապը լուրջ խոչընդոտ կհանդիսանա առաջնության անցկացման համար:
«ՈւԵՖԱ-ի խորհրդակցության մասնակիցները եզրակացության են եկել, որ Քաթարի աշխարհի առաջնությունը չի կարող անցկացվել ամռանը: Բոլորն, իհարկե, համաձայնել են»,- ասել է կազմակերպության փոխնախագահ Ջիմ Բոյսը:
Այժմ վերջնական որոշում պետք է կայացնի ՖԻՖԱ-ն: Կազմակերպությունը պետք է հայտնի առաջնության անցկացման նախնական ժամկետը:







































