Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հայաստանը շարունակելու է Ասոցացման համաձայնագրի ծիրում մնալ. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ասոցացման համաձայնագրին միանալու ցանկությունն ի սկզբանե է եղել, և այսօր էլ այդ հարցը մնում է իշխանությունների քաղաքական օրակարգում:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Պետք է գտնել ճանապարհներ, որոնք Հայաստանին կպահեն Ասոցացման համաձայնագրի ծիրում: Իսկ խոսակցությունները, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո մենք անվստահելի գործընկերոջ համբավ ենք ձեռք բերել, իրականությանը չեն համապատասխանում: ԵՄ-ի հետ գործընկերության Հայաստանի ճանապարհը դեռ նոր է սկսվել, և դրա ավարտի մասին խոսելն իրականության հետ ընդհնարապես կապ չունի: Այդ կառույցի հետ իրականացվող՝ 90-ից ավել ծրագրերի մեծ մասն այսուհետ էլ շարունակվելու են: Մենք շարունակելու ենք ասոցացման ծիրում մնալ, շարունակելու ենք ժողովրդավարության, իրավական համակարգի բարեփոխումների ուղին:

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սկսվել են շատ վաղ՝ աստիճանաբար ձեռք բերելով ավելի խոր բնույթ: 2009 թվականից այդ համագործակցությունն ավելի ուրվագծված տեսք է ստացել Արևելյան գործընկերության շրջանակներում, ուր սկսվել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հայաստանն այդ ժամանակվանից բարձրաձայնել է իր արտաքին բազմավեկտոր քաղաքականության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը տեխնիկական և իրավական հակասություններ չի ծնելու ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող որևէ հանձնառություն ուղղակի գոյություն չունի»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ իշխանությունները միշտ էլ հայտարարել են, որ չի կարելի գնալ «կամ, կամ»-ի ճանապարհով: «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ քննարկումները դեռ վաղուց են սկսվել՝ 2006 թվականից: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր ազգային անվտանգությունն անընդհատ գտնվում է սպառնալիքների ներքո: Բնականաբար, այս համագործակցությունը մեզ համար միշտ շատ կարևոր է եղել և ապագայում ևս կարևոր է լինելու: Անտրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հրաժարվեր ՄՄ-ի հետ համագործակցությունից: Մնացածն արդեն իրավական գործընթաց է, որը մեծ ծավալի աշխատանք է պահանջում»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ հնարավորինս արագ պետք է գտնվեն այն լուծումները, որոնք Հայաստանին թույլ կտան մասնակցել ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ ՄՄ-ի գործընթացներին: «Սեպտեմբերի 3-ին հայաստանյան քաղաքական կյանքում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ամեն բան շատ ռացիոնալ և սպասելի էր»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում