Ֆիննական Rovio ընկերությունը թողակել է Angry Birds շարքի նոր խաղ: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությամն մեջ, iOS, Android և Widows Phone 8 օպերացիոն համակարգերով սարքերի համար խաղի հավելվածը հայտնվել է ամբողջ աշխարհի առցանց խանութներում:
Rovio-ում նշել են, որ խաղի երկրորդ մասում հայտնվել են շատ նոր կերպարներ, որոնք ավելի շատ են, քան Angry Birds-ի որևէ այլ խաղում: Բացի դրանից՝ խաղացողներին սպասվում են «խաղի նոր միջոցներ ու նոր մակարդակներ»՝ խոստանում են մշակողները:
Հաղորդագրությունում նշվում է, որ առաջին անգամ հնարավոր է դարձել խոզերի կողմից խաղալը:
Angry Birds Star Wars II-ը հիմնված է «Աստղային պատերազմների» առաջին երեք դրվագների վրա:









































