Friday, 12 06 2026
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել

Էջմիածինցին չի ուզել պաշտպանել «ՕՐՕ»-ին, սուտ հաղորդում է տվել՝ իբր գլխին ատրճանակ են պահել և պահանջել հեռու մնալ ընտրապայքարից

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Պատվական Պոդոսյանի գործի դատական քննությունը:
23-ամյա Պատվականին մեղադրանք էր առաջադրված հանցագործության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Պատվականն ընտանիքի հետ բնակվում է Էջմիածնում:
2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից Արմավիրի մարզում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Պատվականի հորաքրոջ դստեր ամուսին Նարեկ Հարությունյանը:

Վերջինս Պատվականին առաջարկել է աջակցել իրեն, մասնակցել «ՕՐՕ» դաշինքի ընտրարշավին և միաժամանակ վարել իրեն պատկանող մեքենան:
Պատվականը չի ցանկացել, բայց չի էլ կարողացել մերժել, ստիպված՝ համաձայնել է ու 2017 թվականի մարտի 5-ից սկսած՝ Նարեկ Հարությունյանի հետ մասնակցել է դաշինքի կողմից կազմակերպվող հանրահավաքներին ու քարոզարշավին, հաճախակի եղել է Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում թեկնածուի կողմից բացված նախընտրական շտաբում:

Քարոզարշավին մասնակցելը բոլորովին Պատվականի սրտով չի եղել, նա որոշել է հարմար առիթ է փնտրել՝ դրանից հրաժարվելու համար, քանի որ նրա բարեկամներն ու ընկերները «ՕՐՕ»-ի համակիրներ չէին:

2017 թվականի մարտի 24-ի երեկոյան Պատվականը եղել է Նարեկ Հարությունյանի ու նրա համախոհների հետ: Միասին հաց են կերել, այնուհետև ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Պատվականը շտաբի աշխատակիցներից մեկի մեքենայով նրա ընկերոջը տարել է տուն:
Շտաբ վերադառնալու ճանապարհին, մտածելով, որ հարմար առիթ է ներկայացել «ՕՐՕ»-ին սատարելու պարտադրանքից ազատվելու համար, Պատվականը շեղվել է ճանապարհից, մեքենան վարել է Էջմիածնի Մաշտոցի փողոցով դեպի հրապարակ, այնտեղից՝ Սպանդարյան փողոց: Հասնելով նախընտրական շտաբին՝ Պատվականը մի փոքր հապաղել է, չի պատասխանել մեքենատիրոջ հեռախոսազանգին, ապա շտաբ մտնելով՝ ձևացրել է, թե ահաբեկված է, վախից չի կարողանում խոսել:
Նա հնարել ու պատմել է, թե իրեն իբր սպառնացել ու պահանջել են դուրս գալ ընտրարշավից: Իբր՝ առանց համարանիշի «ՎԱԶ-21015» մեքենան կտրել է իր ճանապարհը, այդ մեքենայից մի անծանոթ երիտասարդ եկել, նստել է իր մեքենայի հետևի նստատեղին, ատրճանակի փողն ուղղել է գլխին ու պահանջել է հեռու մնալ ընտրություններից:

Պատվականի «գլխով անցածը» ներկայացրել են պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանին, նա էլ իր «կողմնակցի» նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ անմիջապես ահազանգել է ոստիկանություն:

Եվ Պատվականը ստիպված է եղել «ՕՐՕ»-ի շտաբում սուտ դուրս չգալու համար… սուտ հաղորդում գրել ոստիկանության բաժնում՝ նկարագրելով վերը ներկայացված հնարովի հարձակման պատմությունը:

Նյութերի նախապատրաստության շրջանում զննության են ենթարկվել Պատվականի մատնանշած ճանապարհահատվածում տեղադրված տեսանկարահանող սարքավորումները: Պարզվել է, որ Պատվականի մեքենան նրա նշած փողոցով ընդհանրապես չի անցել և որևէ միջադեպ նրա ասած վայրում տեղի չի ունեցել…

Պատվականը խոստովանել է, որ սուտ հաղորդում է տվել, որպեսզի չմասնակցի «ՕՐՕ»-ի ընտրապայքարին…

Դատարանում Պատվական Պոդոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը Պատվական Պոդոսյանին մեղավոր է ճանաչել սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում