Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Միավորման առանցքը պետք է լինի Սերժ Սարգսյանի հեռացումը. Արձագանք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում փոքր կուսակցությունները չեն կարող առանձին-առանձին պայքարել իշխանությունների դեմ, և դրա համար անհրաժեշտ է կուսակցությունների խոշորացում։

Հովհաննիսյանը հայտարարում է նաև, որ անհրաժեշտ է ընդդիմադիր խոշոր բևեռի ձևավորում, և դրա համար առաջարկում է համագործակցել թե ՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության հետ։

Հովհաննիսյանի առաջարկը դեռ քաղաքական դաշտում լայն քննարկումների առարկա չի դարձել։ Շատ ուժեր խորհրդարանական ընտրություններից հետո ընդհատակ են անցել, և դեռ հայտնի չէ՝ առհասարակ շարունակելո՞ւ են իրենց գործունեությունը, թե՞ ոչ։

Օրերս մեզ հետ զրույցում այս առաջարկին արձագանքել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հայտարարելով, որ ով շեղվում է սահմանադրական փոփոխություններ անելու օրակարգից՝ սրիկա է, և որ Հովհաննիսյանն էլ ընդամենը «թեթևսոլիկ է»։ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ հայտարարում է, որ ինքն առհասարակ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը՝ հիասթափված է խորհրդարանական ընտրություններից։

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը դրական է համարում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գիմիշյանն ասաց ՝ցանկացած համախմբմանը կողմնակից են, մնում է՝ հասկանան նպատակը. «Մենք խորհրդարանական ընտրություններից առաջ էլ հանդիպումներ էինք ունենում տարբեր ուժերի հետ ու ասում ՝ եկե՛ք համախմբվենք, մի կողմ թողնենք մեր անձնական ամբիցիաները։ Գիտեք՝ «Հայք» ծրագիրն ենք արդեն մի քանի տարի իրականացնում, որի նպատակը ողջ հայության միավորումն է, էլ ուր մնաց՝ նեղ շրջանակում, միայն Հայաստանի ներսում չուզենանք դա անել. իհարկե, կողմ ենք։ Հիմա պետք է հասկանանք՝ միավորվում ենք, որ ի՞նչ, հանուն ո՞ր նպատակների, ո՞ր արժեքների, աթոռի՞, իշխանությա՞ն, թե՞ երկիր կառուցելու։ Եթե հասկանանք, ապա խոսք չկա, կասկած չկա, որ մեր կուսակցությունը կողմ կլինի։ Ամենակարևորը նպատակը հասկանալն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի խնդիրներն այնքան են մեծացել, մարտահրավերներն այնքան շատ են, որ միայնակ ո՛չ Հայաստանը կարող է իր խնդիրը լուծել, ո՛չ Արցախը, ո՛չ Արևմտյան Հայաստանը, ոչ էլ Սփյուռքը. «Մենք արդեն երկար տարիներ է՝ զբաղվում ենք համայն հայության ամբողջականության հարցով։ Եթե մենք այդպիսի խնդիր դնենք՝ հնարավոր է հասնենք ցանկալի արդյունքի։ Երբ համայն հայության խնդիր ես դնում, նեղ անձնական խնդիրները պետք է մի կողմ դնես ու բոլորի հետ պատրաստ լինես համագործակցել։ Մեր մոտեցումը սա է ՝ գլխավորը ճիշտ նպատակներ ու արժեքներ դնելն է։ Եթե ստացվի՝ ուրախ ու երջանիկ կլինենք, նախաձեռնողին էլ շնորհակալ կլինենք, և հեչ կարևոր չէ, թե ով է նախաձեռնողը»,- եզրափակեց Սոս Գիմիշյանը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունների արհեստական խոշորացմանը կողմնակից չէ. «Հայաստանն այսօր մեկ խնդիր ունի՝ Սերժ Սարգսյանը, նա անվտանգության սպառնալիք է։ Հիմա մեկ, թե տասը կուսակցությունով՝ կարևոր չէ, կարևորը նրան հեռացնելն է։ Բոլորը պետք է կողք կողքի կանգնեն, որ ժողովուրդն էլ տեսնի՝ միասնական են, կարևոր չէ՝ կուսակցությո՞ւն է, հասարակական կազմակերպությո՞ւն, թե՞ մտավորական, պետք է իրար կողքի կանգնել, և ոչ թե մեկը գնա հարթակ ու ասի՝ եկեք բոլորդ այստեղ։ Պետք է նախօրոք կոնսուլտացիաներ լինեն, ու որոշվի, թե ինչպես հեռացնել Սերժ Սարգսյանին, հստակ ծրագիր է պետք, ոչ թե գովազդի նման հայտարարենք՝ «Եկեք մի հատ էլ փորձենք ու վերջ»»։

Հարությունյանը հավելում է՝ եթե Հայաստանում նորմալ ընտրություններ լինեն՝ կուսակցությունները կխոշորանան, ու քանակը կպակասի. «Մնացածը արհեստական բաներ են։ Մենք միավորվում ենք գաղափարի շուրջը, և այդ գաղափարի ռեժիմի առանցքը Սերժ Սարգսյանի հեռացումն է։ Եթե խնդիրը կոնկրետ ձևակերպված չէ՝ մնացած լուծումների մասին անիմաստ է խոսել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում