Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի մոտ գործողության ժամանակ արցունքաբեր գազ են կիրառել զինված խմբավորման դեմ և փոխհրաձգության մեջ են մտել նրանց հետ՝ հաղորդում է Reuters-ը:
Իրավապահ մարմիններն անցկացրել են ոստիկանական տեղամասի հրդեհման կասկածյալներին ձերբակալելու գործողություն: Հրդեհի հետևանքով զոհվել էր 11 ոստիկան:
Գործողությունը ծավալվել է Կահիրեի մոտ՝ Կիրդասահ շրջանում: Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսի իշխանությունները կորցրել են այս տարածքի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ տեղի բնակիչները իրավապահ մարմինների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել իրենց շրջան:









































