Երուսաղեմի և ազգային ժառանգության հարցերով իսրայելցի նախարար, վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության քաբյուրոյի նախագահ Զեև Էլկինը կոչ է արել ՌԴ-ին դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ մինչ ամերիկացիների՝ նման քայլի դիմելու որոշումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես չեմ կարող չառաջարկել Ձեզ օգտվելու այն վեցամյսա դադարից, որը վերցրել է ամերիկացի նախագահը, և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի այդ մշտական դիմակայության մեջ հաղթել, դառնալ առաջին երկիրը, որը կտեղափոխի իր դեսպանատունը Երուսաղեմ»,-ասել է Էլկինը՝ դիմելով Իսրայելում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շեինին։
Ապրիլի 6-ին ՌԴ ԱԳՆ-ում զետեղվել էր հայտարարություն, որում հաստատվում է Մոսկվայի հանձնառությունը ՄԱԿ-ի որոշումներին՝ մերձավորարևելյան կարգավորման սկզբունքների, ներառյալ Արևելյան Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ՝ որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքի։







































