Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմը, որը նկարահանվել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք զրույցների հիման վրա, համարում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավելու փորձ: Ռեժիսորն այս մասին պատմել է Star Tribune թերթին:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է հասկանալ մյուս տեսակետը»,- մեջբերում է հրատարակությունը նրա խոսքից: «Ես շահագրգռված եմ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու հարցում»,- հավելել է Սթոունը:
Պուտինը և Սթոունն անցկացրել են մի քանի զրույցներ, որոնց հիման վրա նկարահանվել է 4-սերիանոց վավերագրական ֆիլմ:
Այն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12-15-ը:









































