«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը:
Սա ինքնիրավչության կոպիտ դրսևորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Իսկ Ա. Մանուկյանը 1999-2000թթ. է եղել ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի Նախագահ, որից հետո աշխատել է նախարար, իսկ հիմա էլ Ուկրաինայում ՀՀ դեսպանն Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































