Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Դաշնակցության օգնությունը Հովիկ Աբրահամյանին

Հանրային շրջանակները բավական աշխույժ քննարկեցին նախօրեին խորհրդարանում կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու վերաբերյալ օրինագծի քննարկմանը ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթը:

Ինչպես հայտնի է, պատգամավորը «գործ տալ» էր որակել ազդարարի ինստիտուտի ներդրումը և հայտարարել, որ դա հարիր չէ հայի նկարագրին: Այս հայտարարությունը դարձավ բուռն քննարկումների, քննադատության, ծաղրի, հեգնանքի առարկա: Սակայն այստեղ առկա է մի ենթատեքստ, որը տեղ չգտավ քննարկումներում: Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՅԴ լիդերներն էլ կարծես թե առանձնապես չջանացին կուսակցությունից հեռացնել այն հարվածը, որ կամա, թե ակամա բերեց պատգամավորը իր հայտարարությամբ:

Պատճառներից մեկն ըստ երևույթին այն էր, որ նրա հայտարարությունը պարունակում էր բավականին նուրբ մի ակնարկ վարչապետի հասցեին՝ հաշվի առնելով, որ կոռուպցիոն նոր մարմնի նախաձեռնությունը կառավարությանն է, և այդ մարմինը փաստորեն գալու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին փոխարինելու, որը ստեղծվել էր Հովիկ Աբրահամյանի կառավարության շրջանում, և որը գլխավորում էր Աբրահամյանը:

Ավելին, այդ մարմնի գործունեությունը գնահատվել էր անարդյունավետ թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիության դեսպանների մակարդակով: Միևնույն ժամանակ, նրանք հույս էին հայտնել, որ նոր կառավարությունը կփոխի պայքարը և կլինի ավելի արդյունավետ: Նոր մարմնի ձևավորումով Կարեն Կարապետյանն ակնկալում է արդարացնել այդ հույսերը, առնվազն այս փուլում, ինչը նրա համար կլինի կարևոր աջակցություն քաղաքական իմաստով:

Եվ ահա հնչում է պատգամավորի հայտարարությունը հային ոչ հարիր արժեքների ներդրման մասին, հայի նկարագիրը խաթարող, արժեհամակարգին դեմ նորամուծության մասին: Եվ կարծես թե չկա արձագանք այն ուժից, որը ներկայացնում է այդ պատգամավորը, թեև թվում է, որ Դաշնակցությունը պետք է շտապեր ազատվել նրա հայտարարության մթնոլորտից:

Այստեղ երևի թե հարկ է հիշել մեկ այլ պատմություն, որ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո: Հովիկ Աբրահամյանը դրանից հետո փորձում էր իրեն փոխարինած Կարեն Կարապետյանին ներկայացնել իբրև «օտար կեղտաջուր», որը խառնվում է «մայր գետին» և «պղտորում»: Աբրահամյանն այդ ոճով խոսում էր Սերժ Սարգսյանի հետ, բայց ըստ էության ակնարկներն ուղղում համակարգին: Այսինքն՝ ազդակը՝ Կարեն Կարապետյանն օտար է:

Հիմա փորձենք համեմատել այդ ազդակը այն «թեզի» հետ, որ իր ելույթի առանցքում դնում է դաշնակցական պատգամավորը՝ «հայի նկարագրին օտար» նորամուծություն:

Նկատելի՞ է աբրահամյանական և դաշնակցական «թեզերի» ընդհանրությունը: Թեև Դաշնակցությունը ՀՀԿ հետ կոալիցիոն համաձայնագրով վարչապետի պաշտոնի հարցը թողել է ՀՀԿ-ին, այդուհանդերձ անկասկած է, որ ՀՅԴ-ի համար ամենևին միևնույն չէ, թե ով կլինի վարչապետը: Եվ այդ իմաստով հատկանշական է, որ ՀՅԴ լիդերները բավականին հանգիստ են արձագանքում իրենց խմբակցության անդամի բավական աղմուկ հանած և թվում է՝ որևէ առողջ քաղաքական ուժի համար անցանկալի շեշտադրումներով հայտարարությանը:

Խնդիրն այն է, որ այդ շեշտադրումն անցանկալի է հանրային-քաղաքացիական իրավագիտակցության, բայց ոչ Հայաստանի իշխող համակարգի հարաբերությունների մշակույթի և արժեհամակարգի տեսանկյունից: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը հեռանալիս շեշտը դնում էր «օտարության» վրա՝ շատ լավ պատկերացնելով, որ դա առանցքային, զգայուն ազդակ է համակարգի համար:

Այդ իմաստով օտարության ազդակը խաղարկվում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով Դաշնակցության կատարմամբ՝ այդպիսով մենակ չթողնելով Աբրահամյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում