Sunday, 07 06 2026
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

Հայկական ցեմենտը այլևս չի արտահանվում, ուստի արտադրությունը նվազել է. «168 ժամ»

«2000-ականների ընթաց­քում ցեմենտի արտադրությունը Հա­յաստանում վերելք էր ապրում, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարական բումով: Հայաստա­նում գործող ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություններ միասին 2000-ականների կեսերին արտադրում էին տարեկան միջինը 550-600 հազար տոննա ցեմենտ: Ցեմենտի արտադրության պիկը 2007 թվականն էր, երբ (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով) Հայաստանում ար­տադրվեց մոտ 722 հազար տոննա: Դրանից հետո սկսվեց անկումը: 2008 թվականին ցեմենտի ար­տադրությունը նվազեց մինչև 624.6 հազար տոննա, իսկ 2009 թվականին մինչև 467.3 հազար տոննա: 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում ցեմենտի արտադրությունը շա­րունակում էր նվազել, սակայն՝ ոչ կտրուկ, արտադրվում էր միջինը 425-430 հազար տոննա ցեմենտ:

Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 2016թ. ցուցանիշին, արտադրվել է 267.9 հազար տոննա: 2015-ի համե­մատ ցեմենտի արտադրությունը նվազել է մոտ 36%-ով: Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի: ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 62.7 հազար տոննա ցեմենտ, որը 20%-ով քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից:

2008-2010թթ. ցե­մենտի արտահանման ծավալները կայուն նվազել են՝ հասնելով տարե­կան 38 հազար տոննայի, հետո սկ­սել են աճել, սակայն մինչճգնաժամային ցուցանիշին այդպես էլ չեն հասել: 2013-ին Հայաստանից ար­տահանվել է 185.5 հազար տոննա ցեմենտ, որից հետո կրկին սկսել է անկման փուլը, այս անգամ’ ավելի դաժան: 2014թ. արտահանումը կազ­մել է 73 հազար տոննա, 2015-ին՝ ըն­դամենը 3.7 հազար տոննա, իսկ 2016-ին Հայաստանից ցեմենտ չի արտահանվել: Սա ցույց է տալիս, որ ցեմենտի արտադրության ծավալնե­րի նվազումը պայմանավորված է առաջին հերթին ոչ թե ներքին պա­հանջարկի նվազմամբ (շինարարության անկման պատճառով), այլ ար­տահանման նվազման: Կարճ ասած, հայկական ցեմենտի նկատմամբ նվազել է պահանջարկը արտերկրում, իսկ 2016-ին ընդհանրապես զրոյացել: Ընդ որում, արտերկիր ասելն այս դեպքում չափազանցված է, քանի որ հայկական ցեմենտն ար­տահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան»,- գրում է «168 ժամ» թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում