Ինչպես ավելի տեղեկացրել էինք, այսօր Վերքաննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ փոխել Առաքելյանի խափանման միջոցը՝ 110 հասարակությանը հայտնի մարդկանց անձնական երաշխավորությամբ:
Եվ քանի որ դատարանի որոշումը հարուցեց ներկաների զայրույթը և վերջիններս դահլիճից դատավորներին ճանապարհեցին «ամոթ», «գետինը մտնեք» վանկարկումներով այդպես էլ հայտնի չդարձավ, թե երբ է կայանալու ակտիվիստների գործով հաջորդ դատական նիստը:
Տեղեկացնենք, որ այն կայանալու է հոկտեմբերի 7-ին՝ չնայած այն բանին, որ 3 դատավորներն այսօր միաբերան դժգոհում էին, թե պաշտպանական կողմի պատճառով դատական նիստներն անհարկի հետաձգվում են:








































