Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Գերմանիայում բնակվող 80-ամյա թուրք ինժեներ Մուսթաֆա Գյոչմեզն ընկել է իր իսկ պատրաստած ծուղակը։ Բանն այն է, որ գերմանաբնակ թուրքը Թուրքիայում ունեցած իր ամառանոցում թալանչիների դեմ թակարդ է պատրաստել, որում գլխավոր դերը հատկացրել է հրացանին։ Այն ուղղված է եղել դեպի դուռը և պատրաստ է եղել կրակելու, երբ որևէ մեկը փորձի ներթափանցել ներս։
Օրեր առաջ Գյոչմեզն իր 75-ամյա կնոջ հետ եկել է ամառանոց, սակայն մոռացած է եղել իր իսկ թակարդի մասին։ Ստացած վերքերի արդյունքում ամուսինները մահացել են։