«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն, ով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Պլզենի «Վիկտորիա»-ի դեմ խաղում դարձավ 3 գոլերից մեկի հեղինակը, խոսել է մրցաշարում իր թիմի հեռանկարների մասին:
«Մենք շատ լավ ենք մեկնարկել: Վերջին երկու տարիներին մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հաջող ելույթ ունենալ Չեմպիոնների Լիգայում, բայց այս անգամ հաստատ դուրս կգանք խմբից: Պելեգրինին օգնեց մեզ հավատալ սեփական ուժերին»,- ասել է Ջեկոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վիկտորիա»-ի դարպասը: Բացի Ջեկոյից գոլեր խփեցին Ագուերոն ու Յայա Տուրեն:









































