Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Երաշխիք չկա, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կաշխատի. քաղաքական կամք չկա

Ազգային ժողովը քննարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ձևավորելու օրենսդրական նախաձեռնությունը: Գործադիրն առաջարկում է ձևավորել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որին տրվելու են լայն լիազորություններ: Հիմնական զեկուցողը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, որի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության գործընթացի և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները: Ըստ Հովհաննիսյանի՝ առաջարկվող օրենսդրական փաթեթով զգալիորեն ընդլայնվում է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը:

Ներկայացնելով ձևավորվելիք հանձնաժողովի լիազորությունները՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև գործադիր իշխանության, անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ, իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Հանձնաժողովն իրավասություն կունենա վարույթ հարուցել ցանկացած անձի գրավոր դիմումի, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթը օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ներկայացված գրավոր հայտարարության հիման վրա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս ամենը շատ գեղեցիկ է, գրագետ է, բայց անգամ այս ամենից զատ՝ երաշխիքներ չկան, որ այն կծառայի իր նպատակին՝ կոռուպցիայի դեմ պայքարին: «Մինչ այս տեսե՞լ եք, որ որևէ կառույց երաշխիքներ տա, որ իրապես աշխատելու է: Ընթացքում մենք ենք ականատես եղել՝ աշխատում է, թե ոչ, լավ է աշխատում, թե չի աշխատում: Նույնն էլ այս դեպքում է, չկա ոչ մի երաշխիք: ՀՀ-ում դեռ չեն եղել կառույցներ, որ ստեղծվեն և երաշխավորված լավ աշխատեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ շատ բան կախված է նաև նրանից, թե ով կդառնա այդ կառույցի անդամը: «Եվ հետո երաշխիք լինում է այն ժամանակ, երբ առկա է լինում կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք: Չի կարելի ասել, որ բացարձակ քաղաքական կամք չի դրսևորվել: Օրինակ՝ կամք եղել է և կա, որ նման մարմիններ են ստեղծում: Կամքի չափելիության ինդեքս չկա, որ հիմա ասենք՝ այսպես չէ, այնպես է»,- նկատեց Հոկտանյանը:

Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցի զեկուցող, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նախարարի պաշտոնում ակտիվորեն լծվել էր նաև կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին: Անգամ ռազմավարությունը մշակվեց և հաստատվեց, սակայն այդ խորհրդի դեպքում էլ որևէ հավատ չկար, որ այն ծառայեցվելու է կոռուպցիայի դեմ պայքարին:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ կառավարությանը կից խորհուրդը էականորեն տարբերվում է այս նոր ստեղծվելիք մարմնից: Այն մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին չէ, և համեմատելի որևէ եզր չկա այս երկու մարմինների միջև: Այս նոր կառույցը, եթե իրապես գործի, ունենալու է կանխարգելիչ նշանակություն և մասնագիտական կառույց է լինելու:

«Մնում է հուսալ, որ հանձնաժողովում կներգրավվեն իրապես մասնագետներ, ովքեր կուզենան պայքարել կոռուպցիայի դեմ: Բայց մասնագետների հարցը պայմաններից մեկն է: Ամենակարևոր պայմանը քաղաքական կամքն է»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով. «Իմ կարծիքով՝ ներկայումս առկա քաղաքական կամքը շատ անբավարար է: Եվ հետո՝ չկա շատ կարևոր այլ բան, որը ցուցիչն է քաղաքական կամքի լինել-չլինելու: Դա երկրի առկա քաղաքական և տնտեսական համակարգերի փոփոխությունն է, ընտրական համակարգի առկայությունն է: Սրանք եթե չկան, դա նշանակում է, որ քաղաքական կամք չկա, կամ անբավարար է: Կան միայն թղթի վրա գրված օրենքներ, որոնք պետք է ապահովեն ազատ մրցակցություն, բայց կյանքում չկան: Թղթի վրա ամրագրված են ազատ և արդար ընտրություններ, բայց դրանք տեղի չեն ունենում: Սա է քաղաքական կամքը, որից որպես ածանցյալ բխում է այսպիսի մարմինների արդյունավետ կամ ոչ արդյունավետ աշխատանքը»,- եզրափակեց Հոկտանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում