Անհայտ անձիք կրակ են բացել Թեհրանում՝ այաթոլլա Խոմեյնիի դամբարանի մոտ։ Այս մասին հայտնում է Fars News-ը։ Կան տուժածներ։
Mehr գործակալությունն իր հերթին հայտնում է, որ զինված հարձակվողներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել։ Դամբարանի վրա հարձակման հետևանքով կա զոհ, ևս 5 անձիք վնասվածներ են ստացել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։









































