Մեծ Բրիտանիայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիք Քլեգն առաջարկել է կրճատել հարկերը երիտասարդ ընտանիքների համար՝ հաղորդում է The Independent-ը:
Կուսակցության քաղաքականությունն ուղղված է ոչ միայն նորաստեղծ, այլև այն ընտանիքների ծախսերի կրճատմանը, որոնք արդեն երեխաներ ունեն: 5-7 տարեկան երեխաները հաջորդ տարվա սեպտեմբերից կարող են անվճար սնունդ ստանալ:
Ծախսերի կրճատման ծրագիրը պետության համար կարժենա 600 մլն ֆունտ սթեռլինգ և թույլ կտա ընտանիքին միջինը տնտեսել տարեկան 437 ֆունտ սթեռլինգ՝ յուրաքանչյուր երեխայի վրա կատարվող ծախսերից:







































