Wednesday, 10 06 2026
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

«Պոբեդա»-ն իր մարկետինգով էր զբաղված. Ինչու ավիատոմսերը 10 հազարից դարձան 100 հազար դրամ

2016 թվականի նոյեմբերի վերջից «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Տոմսերի արժեքը թռիչքների մեկնարկի ժամանակ սկսվում էր 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից: Օրինակ՝ անցած տարի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան տոմսն արժեր 998,86 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ: Այսինքն՝ մոտավորապես 9 հազար ՀՀ դրամ:

Այսօր, սակայն, տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ Գյումրիից Մոսկվա թռիչքների գները ոչնչով չեն զիջում Երևանից Մոսկվա և առհասարակ ցանկացած այլ թանկ օդանավակայանի գներին:

Մասնավորապես, նախօրեին Մոսկվա-Գյումրի տոմսերի արժեքը գերազանցել է մինչ այս եղած սակագները: Օրինակ՝ հունիսի 6-ին Մոսկվայից Գյումրի տոմսն արժե 12 հազար ռուսական ռուբլի, որը եթե վերածենք դրամի, կստացվի մոտ 101 հազար դրամ, իսկ հունիսի 8-ի տոմսը կարժենա մոտ 8 հազար ռուբլի՝ մոտ 68 հազար դրամ:

Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից առայժմ միայն «Պոբեդա» ավիաընկերությունն է թռիչքներ իրականացնում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն, համարում է, որ այս հարցը իրենց ուսումնասիրության տիրույթում չէ, քանի որ նախ՝ ավիաընկերությունը գերիշխող դիրք չի զբաղեցնում, և հետո՝ հանձնաժողովը դիտարկում է միայն Երևան-Մոսկվա ուղղությունը: «Խնդիրը մեր կարգավորման դաշտում չէ՝ նախ այն պատճառով, որ ընկերությունը գերիշխող դիրք չի զբաղեցնում, և ամենակարևոր պատճառը՝ ընկերությունը ոչ ռեզիդենտ ընկերություն է, իրավաբանական հասցեն ՀՀ տարածքում չէ: Մենք տեղյակ ենք մամուլի հրապարակումներին, բայց օրենքով որևէ լիազորություն չունենք միջամտելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ խոսնակ Գայանե Սահակյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել: Ընկերությունը իրականացնում է իր մարկետինգային քաղաքականությունը: «Դա մարկետինգ է ու վերջ: Ես ժամանակին էլ էի ասում, որ պետք չի այդքան բուռն ընդունել այն, ինչ իրականում չկա, պետք չէր ոգևորվել մի բանով, մի բանի PR-ն իրականացնել, որի պատճառը չկար: Սկզբնական շրջանում այդ ոգևորության փոխարեն պետք էր ուսումնասիրել և պարզել, թե արդյոք ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ ավիաընկերության մուտքը: Արդյոք դա արվում էր այլ խաղացողներին դաշտից հեռացնելո՞ւ նպատակով, թե՞ ոչ: Իսկ հիմա, երբ այս ավիաընկերության գները համեմատում ենք մյուսների հետ, տեսնում ենք, որ գերիշխող դիրք չունի, այդ ուղղությամբ թռիչքների մեծ մասն իրեն բաժին չի հասնում, ապա ոչ մի բան չենք կարող ասել: Տարրական մարկետինգ է: Ժամանակին պետք չէր խաբվել դրանով»,- ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ մենք ավելի լուրջ խնդիր ունենք. դա այն է, որ մեր երկրում կառավարությունը ավելի շատ խոսում է, քան մտածում: «Իրականում, երբ մենք դեռ որևէ չափելի արդյունք չունեինք, սկսեցինք հայտարարել, թե բա՝ սիրելի ժողովուրդ, տեսեք՝ մենք քո համար ինչ լավ բան ենք արել, տեսեք, թե ինչքան էժան կարող եք թռնել Մոսկվա: Երբ մենք նման սպասելիքներ, հույսեր ենք տալիս հասարակությանը, հետո կամ հիմա նման փաստի առաջ ենք կանգնում և չենք կարողանում բացատրել, թե ինչու այդպես եղավ: Ինչու այն ժամանակ 10 հազար էր, հիմա՝ 100: Բայց տարրական մարկետինգ է՝ թե այն ժամանակ, թե հիմա»,- նկատեց Պիպոյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե ներքին պայմանավորվածություն չկա այդ ուղղությամբ թռիչքներ իրականացնող մյուս ընկերությունների հետ գներն ավելացնելու մասով, ապա ոչ մի խնդիր չկա: «Ընկերությունը պարզապես իր մարկետինգով է զբաղվել: Հիմա սպառողի ընտրությունն է՝ որ ավիաընկերության ծառայություններից օգտվել»,- եզրափակեց Պիպոյանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում