Հունիսի 1-ին Երևանում իր աշխատանքը կսկսի կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը։ Այս մասին ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում։
Նիստին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգլևը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Ասկար Ժումագալիևը և ԱՊՀ անդամ պետությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:












































