Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանը չի մտնի Մաքսային միություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

– Պարոն Ղազինյան, Դուք այսքան տարի եղել եք Հայաստանի և Եվրամիության խորը ինտեգրման կողմնակից, և Ձեր բոլոր հարցազրույցների առանցքում հենց դա էր: Ինչպե՞ս ընդունեցիք սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի շրջադարձային որոշումը: Ի՞նչ հետևանքներ կունենա Ասոցացումից հրաժարումն ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը:

– Բացի զարմանքից՝ ուրիշ ոչ մի զգացում չունեցա: Չեմ կարող ասել՝ հիասթափված  կամ հուսահատված եմ, ավելի քան լի եմ հույսով: Այնուամենայնիվ, Հայաստանի ընտրությունը եվրոպական քաղաքակրթությունն է:

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, ապա այս հայտարարությամբ Հայաստանը դեռ չի մտնում Մաքսային միություն: Դրա համար կան օրենքով սահմանված ընթացակարգեր, որոնք պետք է հաղթահարել: Մասնավորապես՝ պետք է ստորագրվի պայմանագիրը, այնուհետև անցնի վավերացման գործընթաց: Իսկ վավերացման գործընթացում առաջ կգան բոլոր խնդիրները: Ուսումնասիրելով տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային անվտանգության ասպեկտները՝ համոզված կարող եմ ասել, որ Հայաստանը չի մտնի Մաքսային միություն:

– Կարո՞ղ եք նշել մեկ փաստ, որ կարող է շատերի համար համոզիչ լինել:

– Հայաստանը և ԼՂՀ-ն մեկ մաքսային տարածք են: Եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն ԼՂՀ-ի հետ միասին, կնշանակի, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ճանաչում են Ղարաբաղը որպես Հայաստանի մաս, որովհետև Ղարաբաղը Մաքսային միության հետ ինքնուրույն չի ստորագրում պայմանագիր, իսկ այս պահի դրությամբ մաքսային սահմանը Հայաստանի և Ղարաբաղի միջև բացառում եմ: Երկրորդ՝ Ղազախստանը դա երբևէ թույլ չի տա, երրորդ՝ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ նման քայլ երբեք չի անի: Հատկապես Պուտինի վերջին այցը Ադրբեջան ցույց տվեց, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները թևակոխում են նոր էներգետիկ, ռազմավարական  համագործակցության փուլ: Մասնավորապես, «Ոոսնևտ»-ի մղումը դեպի Ջեյհան նավթատար, ինչպես նաև ռուսական գազային ընկերությունների՝ ադրբեջանական գազի արդյունահանման հնարավորությունը և դրանք Եվրոպա մատակարարելու կամ Ռուսաստան արտահանելու հարցը: Այս ամենը հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը կպահի հավասարակշռությունը և թույլ չի տա, որ դա խախտվի:

Ադրբեջանի համար դժվար է այս պահին Մաքսային միություն մտնել, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն, որտեղ կա արևմտյան խոշորագույն կապիտալի ներկայություն, որոնք ունեն իրենց սեփական տնտեսական շահերը: Հայաստանը, գտնվելով Մաքսային միության մեջ, չունենալով մաքսային սահման, ավելի շատ գլխացավանք և խնդիր կբերի Ռուսաստանին, քան հակառակ դեպքում:

– Լավ, այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց, ի՞նչ էր այս դեպքում ակնկալում Ռուսաստանը:

– Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին երեք-չորս տարիներին հասել էր վտանգավոր մաքսիմումի: Նախագահի վարած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը և մեր գործընկերների կողմից Հայաստանը որպես սուվերեն պետության ընկալումը «արդարացիորեն» առաջացրին Ռուսաստանի վրդովմունքն ու անհանգստությունը, քանի որ եթե Հայաստանը սկսում է ինքնուրույն գործել և ունի միջազգային իրավասուբյեկտության իրացման լայն հնարավորություն, և նրա միջազգային վարկանիշը հասնում է առավելագույնի, ապա ցանկացած պահի կարող է  լինել անկանխատեսելի: Բացի այդ, Եվրամիության հետ ստորագրելով Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիր՝ փաստացի կբացվեն դռները արևմտյան կապիտալի համար: Եթե Հայաստան մուտք գործի արևմտյան կապիտալ, դա կնշանակի ռուսական տնտեսական ազդեցության թուլացում: Արդյունքում քննարկումներ կսկսվեն ռազմական համագործակցության ոլորտում, որովհետև տնտեսականը պետք է պաշտպանվի, և արդեն վաղ թե ուշ առաջ էր գալու ՆԱՏՕ-ի հարցը, որը ընդամենը ժամանակի հարց էր: Այս ամբողջը հաշվի առնելով՝ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Դա կանգնեցնելու համար պետք էր առաջին հերթին զրոյացնել Հայաստանի վարկանիշը (իսկ այս պահին Հայաստանի վարկանիշը զրոյացել է), Հայաստանը Եվրոպայի համար դարձել է անվստահելի գործընկեր: 

– Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  խոսում է ամենակարևորից՝ վստահության կորստից՝ ասելով, որ հիմա չկա հավատ և վստահություն, չկա ստեղծագործականություն, և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Ինչպե՞ս պետք է վերականգնել կորցրած վստահությունը:

– Ի տարբերություն Վրաստանի, որտեղ կողմերի միջև կար լիակատար փոխըմբռնում և վստահություն՝ եվրոպական կողմը վստահում էր Վրաստանին, Վրաստանը՝ եվրոպական կողմին, Հայաստանի պարագայում դա չկար: Եվրոպացի գործընկերներն ամեն դեպքում որոշակի վերապահումով էին վերաբերվում Հայաստանին, քանի որ  լավ տիրապետում էին իրավիճակին և գիտեին, որ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը շատ մեծ է: Այսինքն՝ հզոր ճնշման պարագայում Հայաստանը կարող էր ինչ-որ պահի փոխել ուղղությունը, որը և տեղի ունեցավ:

Մյուս կողմից՝ Հայաստանը կասկածներ ուներ եվրոպական գործընկերների հարցում. առաջարկված ակնկալիքները, որ ուներ Հայաստանը Եվրամիությունից, միգուցե ինչ-որ պահի չիրականանային, ինչպես, օրինակ, մինչև հիմա չի իրականացել Դոնորների ժողովը, որը պետք է տեղի ունենար դեռ մեկ տարի առաջ: Երկրորդ՝ ԵՄ-ն չկարողացավ ապահովել և երաշխավորել առևտրի ազատ գոտու  համաձայանգրի ստորագրման և վավերացման պարագայում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Ես որևէ տեղ չեմ լսել, որ եվրոպական գործընկերներն ասեն, թե իրենք կգործադրեն առավելագույն ջանքեր՝ Թուրքիային հարկադրելու բացել սահմանը: Երրորդ՝ չտվեցին կոնկրետ երաշխիքներ ԼՂՀ անվտանգության հարցում. չտվեցին երաշխիքներ, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի պարագայում կկիրառեն Կոսովայի նախադեպը և կճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Սրանք բաներ էին, որ պետք է հստակ և կոնկրետ ասվեին: Չորրորդ՝ չպատվիրեցին հետազոտություններ, թե ինչ տնտեսական ակնկալիք կարող է ունենալ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին եվրոպական ինտեգրացիայի և սահմանների՝ ավելի թափանցիկ դառնալու պարագայում:

Ինձ համար պարզ չեն՝ ինչ եմ ստանում դրա արդյունքում, ավելի քան պարզ չէ, թե ես ինչ եմ ստանում Մաքսային միության արդյունքում: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացրեց այսպիսի վերլուծություն, բայց իր ներքին ռեսուրսով, ինչը կարվեր առավել մասնագիտական ձևով և առավել խորքային՝ եվրոպական համապատասխան ֆինանսավորման պարագայում, բայց եվրոպացիները դժկամ էին այս հարցում և որպես գործընկեր՝ նախընտրում էին աշխատել  միայն իշխանության հետ:

– Ի՞նչ եք կարծում, այսուհետ Արևմուտքը, Միացյալ Նահանգները որևէ համաձայնագրի դեպքում հաշվի կառնե՞ն անվտանգության բաղադրիչը:

– Դա պետք է հաշվի առնեին մայիսի 9-ին Պրահայում մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագրի ժամանակ, առաջին իսկ րոպեից հաշվարկեին, որ Հայաստանը ունի ֆիզիկական անվտանգության խնդիր, և կողմերը պետք է հասկանային, թե ինչպես են փոխադարձաբար ապահովելու այդ անվտանգությունը: Չէ՞ որ նրանք հավակնում էին մի բանի, ինչ ունի Ռուսաստանը, և բնականաբար՝ Ռուսաստանը դա հեշտությամբ չէր տալու: Պետք է երաշխիքային գործուն մեխանիզմներ առաջարկեին, որպեսզի Հայաստանը հրաժարվեր ՀԱՊԿ կոչվող կառույցից և փորձեր գտնել ճանապարհ դեպի ՆԱՏՕ: Դա չարվեց, քանի որ հստակ որևէ բան չառաջարկվեց Հայաստանին:

– Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանին ճնշե՞լ են, և եթե այո, ապա ինչո՞վ: Սերժ Սարգսյանը առայժմ չի հիմնավորել իր այս քայլը:

– Այո, նա դեռ չի խոսել, և ես դեռ չեմ լսել, թե որն էր այդ որոշման հիմքը:  Չեմ լսել նաև համապատասխան նախարարությունների  պաշտոնական մեկնաբանությունը: Ըստ երևույթին, իրենք էլ չգիտեն՝ ինչ է ակնկալվում, ինչ է սպասվում իրենց՝ գազի էժան գի՞ն, բայց գազը էժան չի լինելու. եթե չթանկանա, ապա իսկապես չի էժանանա:  Փոխարենը միանշանակ կթանկանան եվրոպական ապրանքները, քանի որ մեր մաքսավորը կաշխատի Մոսկվայից թելադրվող կանոններով և դրույքաչափերով: Սա է իրականությունը:

Ինչ վերաբերում է ճնշումներին, թեև ներկա չեմ եղել, բայց Ռուսաստանին շատ բան չի պահանջվում Հայաստանին ճնշելու համար, որովհետև ուժերը բացարձակ համարժեք չեն: Ռուսաստանին չեմ մեղադրում՝  արել է այն, ինչ պահանջում է իրենց ազգային շահը: Հայաստանի դեպքում ճնշումների զինանոցը շատ մեծ է, և շատ մեծ ջանքեր պետք չէր գործադրել, հատկապես եվրոպական մեր գործընկերների նման վերաբերմունքի պարագայում, երբ հստակ երաշխիքներ չտրամադրվեցին, այլ ավելի շատ ամորֆ խոստումներ, մոտավոր գնահատականներ:

– Թեև նշեցիք, որ չի լինելու Հայաստանում Մաքսային միության անդամակցություն, բայց եթե մի պահ մտածենք, որ կլինի, ի՞նչ հետևանքներ կունենա այն Հայաստանի վրա:

– Պետականության, ինքնիշխանության կորուստ: Հիմա որոշում կայացնելու իրավասությունը Հայաստանի ձեռքում է, ուրիշ բան է, որ որոշման կայացման հետ կապված կան միջազգային պայմանագրեր, պայմանավորվածություններ, սակայն Մաքսային միության պարագայում մենք չունենք այդ իրավունքը: Մենք պատվիրակում ենք այդ լիազորությունը վերպետական մարմնին, որը պետք է Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի փոխարեն որոշի, թե ինչպիսի մաքսային տարիֆներ,  մաքսային կանոնակարգումներ պետք է կիրառվեն սահմանի վրա: Այսինքն՝ սա իշխանության սահմանափակում է, որը ամենամեծ արգելքն է: Եթե Հայաստանը իրավական պետություն է, ապա Սահմանադրությամբ ուղղակի թույլ չի տրվում այսօր Հայաստանում դա անել:

– Որոշ եվրոպամետ հայաստանյան կառույցներ  ասում են, որ պետք է դեմ գնալ և կասեցնել այս որոշումը:

– Ինքնանպատակ ակցիաների, որպես կանոն, չեմ մասնակցում, ես կողմնակից եմ ավելի ինստիտուցիոնալ պայքարի, իսկ փողոց դուրս գալու հնարավորություն միշտ կա: Կարևոր է ունենալ հստակ ինստիտուտ, որը կունենա ենթակառուցվածքներ,  գաղափարական թիմ, կանոնակարգված գործունեություն: Ես կողմնակից եմ ստեղծել մի այնպիսի կառույց, որը կհամախմբի այդ գաղափարի դեմ տրամադրված հանրությանը, միաժամանակ կլինեն Հայաստանի  եվրոպական ինտեգրացիայի ջատագով, և մեկ միասնական ճակատը կձևավորի հասարակական օրակարգ: Այդ հասարակական օրակարգը պետք է փոխանցել քաղաքական օրակարգ և իշխանություններին ստիպել, որպեսզի հաշվի նստեն հասարակական կարծիքի հետ: Այսօր պետք է վերակենդանացնել քաղաքական համակարգը, որը մահացած վիճակում է:

– Ստացվում է՝ նախ հանրությունը չուներ վստահություն իշխանության նկատմամբ, հիմա էլ եվրոպական գործընկերները չունեն:

– Չեմ կարող ասել՝ հանրությունը վստահություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ դրա չափման միավորը չկա…

– Ընդհանուր տրամադրություններից, արտագաղթի տեմպերից չե՞նք կարող ենթադրել:

– Սա ընդհանուր հուսահատություն է, ապատիա:

– Կարծում եք՝ Մաքսային միության անդամակցության հարցը  հանրաքվեի՞ կդրվի մինչև մայիսի 4-ը:

– Մինչև մայիսի 4-ը խոսվում է, որ մենք կավարտենք նախապատրաստական աշխատանքները, ստորագրման մասին դեռ խոսք չի գնում: Նորից եմ կրկնում՝ սա իրավական խնդիր է, իսկ Սահմանադրությամբ գրված է՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Իշխանության սահմանափակման որևէ մեխանիզմ Սահմանադրությունը չի ենթադրում, իսկ Մաքսային միությանը միանալու պարագայում մենք հստակ սահմանափակում ենք Հայաստանի ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում