Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կանցկացնի իր մեկնարկային հանդիպումը Չեմպիոնների Լիգայում:
Հիշեցնենք, որ այսօր կատալոնացիների մրցակիցն է լինելու Ամստերդամի «Այաքս»-ը:
«Չեմպիոնների Լիգայի մասին առաջին հիշողություններս կապված են այն ժամանակների հետ, երբ «Բարսելոնա»-ն Ռոնալդինյոյի հետ խաղում էր մրցաշարի եզրափակիչում:
Այն ժամանակ կատալոնական ակումբի կազմում բազմաթիվ բրազիլացիներ էին հանդես գալիս: Ես հասկացա, որ ցանկանում եմ խաղալ «Բարսելոնա»-ում»,- ասել է ֆուտբոլիստը:




































