Վիեննայի քաղաքային իշխանությունները մետրոյում համբուրվելը համարել են հասարակական կարգի խախտում և 50 եվրոյի չափով տուգանք են սահմանել զգացումների նման դրսևորման համար, հայտնում է korrespondent.net-ը:
Նման պատիժ է սահմանված վագոնում ուժեղ հոտով հոթ-դոգեր ուտելու, ինչպես նաև հեռախոսով զրուցելու և բարձր երաժշտություն միացնելու համար: Այս մասին հայտնում է Վիեննայի մետրոպալիտենի մամլո ծառայությունը:
Համբուրվելու արգելքը դեռևս տարածվում է միայն մետրոյի վրա: Թե ինչպես պետք է որոշվի խախտումների փաստը՝ առայժմ հայտնի չէ:
Անհասկանալի է նաև, թե ով է որոշելու հոտի «թույլատրելի» սահմանը, երաժշտության բարձրությունն ու խոսակցությունների «մասնավոր» բնույթը:








































