Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի ևս մեկ ֆուտբոլիստի ծառայություններով: Մեսութ Օզիլին կարող է միանալ նաև Սամի Խեդիրան` շարունակելով կարիերան լոնդոնյան ակումբում: Այդ մասին է հայտնում Daily Star-ը:
Արսեն Վենգերն անձամբ է պատրաստվում իրականացնել տրանսֆերային գործարքը: Հունվարին «Արսենալ»-ի ղեկավարները տրանսֆերային առաջարկով կդիմեն «արքայական ակումբ»-ին: Խեդիրայի տրանսֆերի արժեքը չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում է անցկացրել 153 րոպե:




































