Մաթեմատիկոս Ջերալդ Էյչսթեդը և ռեժիսոր Շոն Դորանը մոնտաժել են Յուպիտերի վիթխարի փոթորիկների վրայով թռիչքի տեսագրությունը:
Դրանք տարածվում են մինչև 1,4 հազար կիլոմետր տրամագծով, ինչը զուգադրելի է Ճապոնական արշիպելագի զբաղեցրած տարածքի հետ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Տեսահոլովակն ստեղծվել է այն լուսանկարների միջոցով, որոնք ստացվել են Juno (Jupiter Polar Orbiter) կայանի կողմից։











































