Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սահմանին իրավիճակը կայուն լարված է, անհրաժեշտության դեպքում վերջնական հարված կհասցվի. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության պաշպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր մաղթանքներն է ուղղել առաջիկա զորահավաքին զորակոչվող նորակոչիկներին: «Ռազմական դասընթացների շրջանակներում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ զորակոչվողներին մաղթում է, որ եռանդով ներկայանան հավաքակետեր և իրենց ջանքերը ներդնեն հայրենիքի պաշտպանության վեհ գործում:

«Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն. որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության և մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը, կարելի է ասել, կայուն լարված է։ ՊԲ հրամանատարը հավելեց, որ դեռևս ավելի մեծ լարվածության միտում չի դիտվում, իսկ համեմատելով նախորդ ամիսների հետ՝ լարվածության որոշակի նվազման միտում կա։

«Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն նման հարվածներ հասցնելու: Աշխատել ենք այնպես անել, որ նրանց տված վնասը ավելի շատ լինի, քան իրենց կողմից մեզ հասցվածը»,- ասաց Մնացականյանը։

«Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջնագծում միշտ լարվածությունը պահպանվի, գնալով աշխատելու է, որպեսզի մեզ վնասներ հասցնի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք և անհրաժեշտության դեպքում, երբ նպատակահարմար գտնենք, վերջնական հարված հասցնենք»,-նշեց ՊԲ հրամանատարը:

Նա փաստել է նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին. ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաև ինժեներական կահավորում է արվել, բարելավվել են անվտանգության ապահովման և կենցաղային պայմանները:

«Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում