Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Հայաստանի երկընտրանքը. եվրասիական «չուլան» կամ եվրոպական պետություն

Նոր կառավարությունը ձևավորված է և շուտով խորհրդարանին պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Իհարկե, ավելորդ պատրանքներ ու սպասելիքներ պետք չէ ունենալ, որովհետև մենք գործ ունենք, ըստ էության, հին կառավարության հետ, որի ծրագրին ծանոթ ենք: Այդ ծրագիրը շատ քննադատվեց այն բանի համար, որ զուրկ է կոնկրետ մեխանիզմներից, հստակեցված չեն պատասխանատվության գործիքները: Այս ամենը ճիշտ է, սակայն ծրագրի անենամեծ բացն այն է, որ դրանում շրջանցվում է անվտանգության հարցը, ինչին, հատկապես Հայաստանի պարագայում, պետք է ծառայեցվի մնացած ամեն ինչ: Երբ կառավարության ծրագրում անվտանգության բաղադրիչը բացակայում է, փաստաթուղթը նմանվում է գեղեցիկ շարադրության, որը կարող է հեղինակել ցանկացած ոք, ով ունի տնտեսագիտական նույնիսկ ընդհանուր պատկերացումներ:

Գլոբալ առումով` Հայաստանի կառավարության ծրագիրը չի ձևակերպում նաև երկրի զարգացման վեկտորը, ինչը ենթադրում է, որ պահպանվելու է այսօրվա օլիգարխիկ ստատուս-քվոն:

Հայաստանն այսօր պետություն է ֆորմալ սռումով, իսկ ավելի շատ նման է եվրասիական «չուլանի»: Եթե իսկապես իշխանությունները կամ կառավարությունը հավատարիմ են զարգացման եվրոպական մոդելին, ապա երկար-բարակ ու խուճուճ ձևակերպումների փոխարեն պետք է հստակ պատասխանեն, թե ինչպես են պատկերացնում երկրի տեխնոլոգիական զարգացումը և ինչպես են արդյունավետ օգտագործելու մարդկային կապիտալը, այլ խոսքով` ստեղծելու միջավայր անհատի պոտենցիալի ռեալիզացիայի համար: Ինքնին հասկանալի է, որ հարցերի հարցը` քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը և մրցակցության վրա հիմնված բաց համակարգի ստեղծումն է: Սա է եվրոպական կամ ժամանակակից պետության մոդելը: Սա ավելի շատ քաղաքական, քան` տնտեսական խնդիր է: Մյուս կողմից` չի կարող լինել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, երբ բացակայում է մրցունակ համակարգը: Եթե այդ նոր համակարգի ձևավորումը Կարեն Կարապետյանի կառավարության համար առաջնահերթություն չէ, ապա նրա ձախողումը կանխորոշված է` հիմա, 2018-ի ապրիլին կամ ցանկացած պահի:

Ի դեպ, համակարգային բարեփոխումներն ու անվտանգության խնդիրն իրենց ծրագրերում շրջանցում են հենց «չուլանային» երկրները, որոնք իրենց ինքնիշխանությունն օտարել են կայսրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում