Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումները հասել են գագաթնակետին

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհուրդը Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո երկրում սկսված զանգվածային ճնշումների վերաբերյալ զեկույց է հրապարակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում հասել է ավելի վտանգավոր և անհանդուրժելի աստիճանի»,- նշված է ընդդիմադիր ուժի հրապարակած զեկույցում:

Ազգային խորհրդի փոխանցմամբ` Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով, և դրանից հետո երկրում ճնշումներն առավել ակտիվացնելով, ալիևյան ընտանիքն իր միապետական իշխանությունն ամրապնդելու համար ընտրել է ժողովրդի շրջանում վախի մթնոլորտն ավելի մեծացնելու ճանապարհը:

«Պետական մարմինների մասնակցությամբ տեղի են ունենում ծանր հանցագործություններ: Երկրում իշխանությունների քննադատներին, ընդդիմության ներկայացուցիչներին վարչական լծակների կիրառմամբ տեռորի ենթարկելու ծավալները հասել են աննախադեպ ծավալների»,- նշված է զեկույցում:

Մայիսի 30-ին ձերբակալվել է Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր ակտիվիստ, հետազոտող լրագրող Աֆղան Մուխթարլըն, ով որպես քաղաքական վտարանդի երկար ժամանակ ապաստան էր գտել Վրաստանում:

Նա Թբիլիսիում առևանգվելով տարվել է Բաքու, որտեղ ձերբակալվել է պետական սահմանն անօրինական հատելու և մաքսանենգության հատկանիշներով:

«Ադրբեջանի կառավարության կողմից Մուխթարլըին բռնի Բաքու տեղափոխելու հանգամանքը խոսում է այս երկրի կառավարության ժողովրդավարության բոլոր օրենքներին հակասող գործելաոճի մասին»,- ասվում է զեկույցում:

Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

«Ադրբեջանցի կին ամենահայտնի քաղաքական գործիչ Բայրամլըի պայուսակ 12 հազար դորալ գցելով իշխանությունները նրա դեմ կեղծ մեղադրանքներ են հարուցել»,- նշված է զեկույցում:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհրդի ներկայացուցիչների կարծիքով` այս երկու ձերբակալությունները վկայում են այն մասին, որ արդեն իշխանությունների կողմից ընդդիմադիրներին տեռորի ենթարկելու գործողությունների մեջ ներգրավված են նաև երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:

«Անզեն աչքով երևում է, որ և Բայրամլըի և Մուխթարլըի դեմ կատարվող քայլերն, իրականացվում են ալիևյան ընտանեկան իշխանությանը ամենամոտ կանգնած մարդկանց քաղաքական պատվերներով»,- նշում են հոդվածի հեղինակները:

«Ադրբեջանի ընդդիմադիր  Ազգային խորհրդը դատապարտում է այս երկու ընդդիմադիրների ձերբակալությունները, և պահանջում ազատ արձակել նրանց»,- նշված է զեկույցի եզրափակիչն հատվածում:

Ալիևյան ընտանիքը հերևողականորեն շարունակում է լռեցնել, իրեն քննադատող, իր դեմ հանդես եկող ցանկացած գործչի: Այս ամենը հասարակության շրջանում ավելի է խորացնում հուսալքությունը և վախի մթնոլորտը: Այս ամենը ընդդիմադիր գործիչների կարծիքով կարող է հանգեցնել լուրջ ժողովրդական ընդվզման:

Հունիսի 1-ին Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին և հորդորել Վրաստանի իշխանություններին հետաքննել կատարված միջադեպը:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը:

Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Հուլիսի 1-ին մեկ այլ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ էր արել Վրաստանի իշխանություններին՝ բացատրել, թե ինչպես է 2015 թվականից Վրաստանում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին առևանգվել ու փոխանցվել Ադրբեջանին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում