Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ

Թուրքերը շատ ավելի հեռուն են նայում, քան երկրի իշխանությունը. գերմանացի պատգամավոր՝ Ծիծեռնակաբերդում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ:

Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց,  որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ  նրա խոսքով՝ հնարավոր չէր  պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը:

«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝  հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում: Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ:

Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ   առաջիկայում եւս կան անելիքներ:

«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն:  Դուք գիտեք, թե որքան նյութեր կան  Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,- ասաց նա:

Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը:

«Անշուշտ  Թուրքիայի կողմից եղել են եւ լինում են ճնշումներ՝ ներազդելու արեւմտյան երկրների քաղաքականության վրա, որտեղ փորձ է արվում ցեղասպանությունը հենց այդ եզրույթով անվանել,  բայց մենք գիտենք, որ  թուրք հասարակության շրջանում կան մարդիկ, ովքեր  գիտեն եւ գիտակցում են իրենց պատմական անցյալը:  Ես ունեմ թուրք ընկերներ, ում հետ անձնական շփումներում պարզ է դառնում, որ իրականում թուրքերը կցանկանային անդրադառնալ իրենց պատմությանը եւ  գիտակցում են  կատարված հանցագործության փաստը: Պետք է պարզապես քաջալերել նրանց քայլերը ավելի համարձակորեն անդրադառնալու իրենց պատմությանը»,-նշեց Դիթմար Նիթանը:

Գերմանացի պատգամավորը առաջին անգամն է Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվելու է, ինչից առավել սակայն համարում է պատմական ճշմարտության վերհանումը:

«Անշուշտ այն, ինչ արել եմ, չեմ արել  պարգեւի արժանանալու համար: Ես  իմ պարտքն եմ համարել անել ամեն ինչ, որպեսզի այսպես ոչ միայն զոհերի հիշատակը հարգվի, այլեւ հետագայում նման հանցագործությունները կանխվեն»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ ցույց տալով գրպանում պահված անմոռուկ կրծքանշանը, որը միշտ պահում է իր մոտ հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ:

Պատգամավորը անկեղծացավ՝ ներկայացնելով  իր մտորումները ծաղիկները խոնարհելու ժանանակ:  Նրա խոսքով՝ դրանք այնպիսին էին, որ նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործիչը  կդժվարանար նկարագրել:

Լրագրողների հետ զրույցի ավարտին էլ Դիթմար Նիթանը եւս մեկ անգամ գնաց անմար կրակի մոտ՝ այս անգամ միայնակ, տեսախցիկներից հեռու:

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում