Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

ԱՄՆ հստակ ուղերձ է հասցրել Երևանին․ փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը գտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի հարաբերություններում որոշակի ճգնաժամ է առաջացել, որից, սակայն, կողմերը դուրս են գալու ավելի հզորացած: Հունիսի 2­-ին կայացած քննարկման ժամանակ Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ մոտ ապագայում աշխարհն ականատես կլինի, թե ինչպես է Եվրոպան ավելի հզորանում:

«Այս պահին միայն ՆԱՏՕ­-ի անդամ 5 երկրներ են հետևում Վարշավայում կայացած ՆԱՏՕ­-ի գագաթնաժողովի այն որոշմանը, որ դաշինքի անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-­ի 2 տոկոսը հատկացնեն պաշտպանական ծախսերին: Արդեն կան նոր եվրոպական երկրներ, որոնք հայտարարել են, որ մոտ ապագայում սկսելու են հետևել այդ դրույթին: Մոտ ապագայում մենք Եվրոպայի հզորացում կտեսնենք այն առումով, որ շատ հավանական է, որ Եվրոպան կստեղծի միասնական բանակ, որը չի լինի ՆԱՏՕ-­ի բանակ և որտեղ Թուրքիան որևէ դերակատարում չի ունենա: Դա կլինի բացառապես Եվրոպական Միության բանակը»,­- ասաց փորձագետը:

Նա նաև ընդգծեց, որ պետք չէ թերահավատորեն վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերին և թերագնահատել նրան: Նրա խոսքով` Թրամփը գործարար է և սովոր է ամեն ինչից տեսանելի դիվիդենտներ շահել: «Շատերը թերագնահատում են Դոնալդ Թրամփին, սակայն մենք տեսանք, թե ինչ տպավորիչ արդյունքների հասավ նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ:

Միայն Մերձավոր Արևելք նրա կատարած այցը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ­ը Սաուդյան Արաբիայի հետ 110 միլիարդ դոլարի պայմանագիր կնքեց առաջիկա տարիներին ռազմական տեխնիկա վաճառելու մասով: Շատերն էին սպասում, որ Թրամփը կփոխի մոտեցումները Ռուսաստանի նկատմամբ, սակայն նա ՆԱՏՕ­-ի գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հատուկ շեշտեց նաև Ռուսաստանից հնարավոր վտանգները: Նա հատուկ շեշտեց, որ պետք է պայքարել ահաբեկչության, անօրինական միգրացիայի և Ռուսաստանից եկող վտանգների դեմ»,­- ասաց Վարդանյանը:

Փորձագետը նաև ընդգծեց, որ ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի` Դոնալդ Թրամփը ավելի շատ հակված է շարունակել Իրանի մեկուսացման քաղաքականությունը: «Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Եվրոպական Միությունը հրաժարվում է միանալ հակաիրանական արշավին: Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն միանալու Թրամփի հակաիրանական քաղաքականությանը»,­- նշեց Արմեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում