Ռուսաստանի Դաշնությունում ապրում է շուրջ 2,5 մլն հայ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2,5 մլն հայ, այդ թվում և ՌԴ քաղաքացիներ՝ ավելի շատ, քան Հայաստանում», – ասել է դիվանագետը: Միաժամանակ Տողանյանը նշել է, որ հայերը Ռուսաստան են գալիս ոչ միայն հայրենիքից, այլև Կենտրոնական Ասիայի երկրներից:
«Շատերը վերադարձել են ՌԴ Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից և Վրաստանից»,- թվարկել է Հայաստանի դեսպանը:
Տողանյանը տեղեկացրել է, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը հյուպատոսական գրասենյակներ ունի Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում, իսկ Ռուսաստանի այլ շրջաններում, հատկապես կենտրոնական հատվածում, Ուրալում և Հեռավոր Արևելքում, հյուպատոսարանների բացումը անհրաժեշտություն է, սակայն դրա համար հարկավոր է տեխնիկական և ֆինանսական աջակցություն։
«Հայկական սփյուռքն այսօր ավելի քան 10 մլն է, ինչը գրեթե եռակի ավելի է Հայաստանի բնակչությունից։ Այսօրվա հայկական սփյուռքի հիմնական մասը կազմվել է Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով», – հավելել է նա: