Twitter-ը կփոխի իր բջջային հավելվածի դիզայնը: Նոր տարբերակը կթողարկվի iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսից հետո, որը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:
Այսպես, կանհետանան էկրանի ներքևի հատվածում գտնվող Home, Connect, Discover և Me հավելվածները: Տարբեր հոսքերն օգտատերերը կկարողանան թերթել աջ և ձախ կողմերում գտնվող սվայփների օգնությամբ:
Մի քանի նոր ժապավեններ ի հայտ կգան, որոնցից մեկը բացառապես նվիրված կլինի լուսանկարներին:
Այս մասին հաղորդում է AllThingD-ն:









































