Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ իր երկիրն ընդամենը վեց տարուց կարող է վերադառնալ մինչճգնաժամային կյանքի մակարդակին: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
«Ըստ փորձագետների մեծամասնության՝ դրա համար մեզ հարկավոր է ոչ թե մի քանի տասնամյակ կամ սերունդ, այլ ընդամենը մի քանի տարի»,- ընդգծել է վարչապետը:
Հունաստանի տնտեսությունը 2008-ից կրճատվել է 23 %-ով, և միջազգային վարկատուները կանխատեսում են, որ այն այս տարի կկրճատվի ևս 4,2 %-ով: Նրանք պետք է հունական բյուջեի նոր աուդիտ անցկացնեն:











































