Պաշտոնական տվյալներով՝ խորհրդարանում օգնականի պաշտոններ են զբաղեցնում են Մեծ Բրիտանիայի կառավարության 6 անդամների կանայք:
Այս տարի 650 պատգամավորներից 155-ն ունի առնվազն 1 օգնական՝ միևնույն ազգանունով և մինչև 47 հազար եվրոյի հասնող աշխատավարձով: Այս մասին հաղորդում է իսպանական ABC թերթը:
Նշվում է նաև, որ այս տարի խորհրդարանում աշխատող պատգամավորների հարազատների թիվն ավելացել է 10-ով՝ նախորդ տարվա համեմատ:
Տրանսպորտի և արդարադատության նախարարների օգնականների պաշտոնը զբաղեցնում են նրանց կանայք, ովքեր այժմ վաստակում են տարեկան միջինը 45 հազար եվրո: Մեծ Բրիտանիայի բնապահպանության նախարարը, ով բավականին հարուստ է, իր տիկնոջը վճարում է 40 հազար եվրո:
Բացի կանանցից, խորհրդարանում աշխատում են նաև պաշտոնյաների երեխաները: Խորհրդարանում կարգապահության համար պատասխանատու սըր Ջորջ Յանգի դուստրն աշխատում է իր հոր մոտ և ստանում ավելի քան 40 հազար եվրո:






































