«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչպես են իրեն վերաբերվում այն ֆուտբոլիստներն, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում խաղադաշտում: Պորտուգալացին նշել է, որ խաղալու հնարավորություն է տալիս այն խաղացողներին, ովքեր ավելի շատ են արժանի:
«Չգիտեմ, թե որքանով են ֆուտբոլիստները երջանիկ, բայց ես ուրախ եմ, որ «Չելսի»-ի կազմում բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ կան: Ես միշտ ինքս եմ ընտրում խաղի մեկնարկային կազմը` ելնելով սեփական դիտարկումներից:
Ուշադրություն չեմ դարձնում գործակալների, հարազատների, ընկերների և մտերիմների վրա: Երբեք հաշվի չեմ առնում կողմնակի խորհուրդները: Խոսում և որոշում է ինքը` ֆուտբոլը»,- London24-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































