Սայաթ-Նովա 10,12 շենքերի բնակիչները դեմ են, որ իրենց բակում նախկին կաթսայատան փոխարեն կառուցվի նոր բազմաբնակարան շենք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակիչներն ասում են, որ իրենց ահաբեկում են, ամեն օր ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում:
Շենքի լիազոր Անաիդան մեզ հետ զրույցում ասաց, որ նախկին կաթսայատունը զբաղեցրել է 80-84 ք/մ տարածք, սակայն նոր կառուցվելիք շենքի հատակագիծը 250 ք/մ-ի է հասնում:
«Մենք ամբողջ շենքով ընտրեցինք Տարոն Մարգարյանին, բայց նա հիմա մեր բակը չի բարեկարգում, այլ շենք է կառուցվում: Մենք ամբողջ շենքով դեմ ենք այդ շինարարությանը»,- ասում են բնակիչները։
Բնակիչները բակ են հրավիրում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ցույց տան տեղի ունեցածը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































