Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Անկասկած կոնֆլիկտ կա նախագահի և վարչապետի միջև, որի նշանակումը պարտադրվել է Մոսկվայի կողմից

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարապետյանի միջև կա լուրջ կոնֆլիկտ ներիշխանական պայքարի համատեքստում:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո տեսնում էինք աթոռակռիվ Հայաստանի իշխանության ամենատարբեր մակարդակներում, լինի դա պայքար պատգամավորական մանդատի, նախարարի թե մեկ այլ պաշտոնի համար, բայց իրական կոնֆլիկտը դեռևս առջևում է: Ռիչարդ Կիրակոսյանը նկատի ունի պայքարը իշխանության համար 2018-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո:

«Դեռևս նկատելի չէ իրական կոնֆլիկտը, որը առջևում է: Այդ իրական կոնֆլիկտը հետևյալ հարցերի շուրջ է, թե ի՞նչ կանի նախագահ Սարգսյանը, երբ հաջորդ տարվա ապրիլին սպառվի իր նախագահության երկրորդ ժամկետը, և արդյոք գործող վարչապետը կմնա՞ Հայաստանում: Այլ խոսքերով՝ ես համոզված էի, որ ԱԺ ընտրություններից հետո վարչապետը կվերադառնա Մոսկվա, բայց Մոսկվան, կարծես թե, մտադիր է վերանայել իր ծրագիրը՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հետ»:

Ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև կա իրական, թեկուզև քողարկված կոնֆլի՞կտ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, թե միգուցե կոնֆլիկտ կա նախագահի և վարչապետի միջև, ես վստահաբար ասում եմ, որ անկասկած կոնֆլիկտ կա նախագահի և վարչապետի միջև, որի նշանակումը պարտադրվել է նախագահ Սարգսյանին Մոսկվայի կողմից»:

«Դժվար է պնդել,- ասում է փորձագետը,- որ այսօր ավելի հստակ է, թե իրադարձությունների զարգացման ո՞ր սցենարն է ավելի հավանական կամ ո՞վ կդառնա պետության առաջին դեմքը, երբ հանրապետությունն անցնի կառավարման խորհրդանական համակարգին, բայց ես առաջվա պես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանը գնալով ավելի շատ է գայթակղվելու վարչապետի պաշտոնում մնալու գաղափարով, թեև կան նաև այլ սցենարներ: Բայց սա նաև ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ ոչ թե ժողովրդավարական կառավարության ինստիտուտների, այլ անձերի վրա»:

Կարդացեք նաև «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Ռիչարդ Կիրակոսյանի հետ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում