Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Հայկական ֆուտբոլի «Լֆիկ» Սամոն ու «Քեթրինի» Միհրանը

Լուրերը, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տալու, հերքվեցին նույն արագությամբ, ինչ տարածվել էին: Հայաստանում ֆուտբոլը վաղուց օլիգարխիկ համակարգի մի հատված է, իսկ մեր օլիգարխներն երբեք ինքնակամ որևէ բան չեն զիջում: Սա հակասում է այն համակարգի տրամաբանությանը, որին նրանք պատկանում են: Նույնիսկ «Փյունիկ» ակումբի վաճառքը Հայրապետյանն իրականացրել է հայավարի, այնպես, ինչպես դա ընդունված է օլիգարխիկ համակարգում:

Մանկապատանեկան թիմերն ու ակումբը հանձնվել են նոր տիրոջը, բայց ակումբի ինֆրաստրուկտուրան մնացել է Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը: Այնպիսի տպավորություն է, որ Սողոմոնյանը ոչ թե գնել է «Փյունիկը», այլ ընդանենը «փայ» է մտել Հայրապետյանի բիզնեսում: Ի դեպ, հենց բիզնես տրամաբանությամբ էլ նա վերաբերում է ոչ միայն «Փյուիկին»(ինչը նորմալ է), այլ նաև` ֆեդերացիային: «Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, և միայն ես եմ այդ պաշտոնում»,- այսօրվա ասուլիսում հեգնանքով նկատել է Հայրապետյանը` հասկացնելով, որ չի հանդուրժելու որևէ մրցակցություն, հայտ, ու ոչ միայն ՀՖՖ նախագահի, այլ ամբողջ հայկական ֆուտբոլի կտրվածքով: Նա միանձնյա է որոշում` ով մուտք ունի կամ չունի ֆուտբոլային աշխարհ, ինչպիսին պետք է լինի հավաքականի կազմը կամ որ ֆուտբոլիստը պետք դուրս մնա դրանից:

Հայրապետյանը ՀՖՖ-ին և հայկական ֆուտբոլին վերաբերում է այնպիսի մոնոպոլ իրավունքով, ինչպես, ասենք, Սամվել Ալեսքանյանը շաքարավազի, իսկ Միրհան Պողոսյանը` բանանի մենաշնորհային ներկրումներին: Հայրապետյանը համարում է, որ մենաշնորհներում ֆուտբոլն իր «փայն» է, այն «փայը», որի շնորհիվ ինքը մնում է համակարգում, դուրս չի գրվում նրա հաշիվներից:

Աշխարհում շատ երկրներ կան, որոնք աղքատ են, չունեն ռեսուրսներ, բայց ֆուտբոլի շնորհիվ լուծում են իրենց միջազգային ճանաչելիության խնդիրը և նաև կարողանում են երկրում ռացիոնալ գաղափարի շուրջ միավորել մարդկանց: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ֆուտբոլի միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը երկրում գլոբալ փոփոխությունների նախադեպ դառնա: Հայաստանում դա հնարավոր չէ, ձախողված է, մեծ իմաստով, անգամ հավաքականը` չնայած այն հանգամանքին, որ ունենք Հենրիխ Մխիթարյանի մակարդակի համաշխարհային աստղ: Խնդիրը խորքային է` ինչպես Հայաստանի քաղաքականության, տնտեսության պարագայում: Երբ չկա մրցակցություն, զարգացումը բացառվում է ինքնին:

Տպավորությունն այնպիսին էր, որ այսօր Հայրապետյանը լրագրողներին հավաքել է, որ ասի, թե հենց ինքն է հայկական ֆուտբոլը ու վերջ: Հա մեկ էլ` ծաղրի ու վիրավորի, հեգնի ու նվաստացնի լրագրողներին: Էլ ինչ կարգին հայ օլիգարխ, որ լրագրողներին թշնամի չի համարում:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում